կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տիգրան Աբրահամյանն այցելել է Գրիգորի Խաչատուրովին ու Մամիկոն Ասլանյանին

Տիգրան Աբրահամյանն այցելել է Գրիգորի Խաչատուրովին ու Մամիկոն Ասլանյանին

Ազգային ժողովի ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այցելել է Գրիգորի Խաչատուրովին և Մամիկոն Ասլանյանին:

՛՛Այցելել եմ ՛՛Վարդաշեն՛՛ քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու գեներալ Գրիգորի Խաչատուրովին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին՛՛,-նշել է նա:

Աբրահամյանը հավելել է, որ Ասլանյանի նկատմամբ իրականացվում է ՛՛քաղաքական հետապնդում՛՛, իսկ Խաչատուրովի դատական գործընթացը ՛՛վաղուց դուրս է իրավական տիրույթից և ընդգծված քաղաքական բնույթ ունի՛՛:

  • Կիսվել: