երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին

Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին

Ոստիկանության Կումայրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Գյումրի-Երևան ճանապարհին հայտնաբերել և ձերբակալել են 35-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3 գրամ քաշով բյուրեղանման զանգված։ Ըստ ձերբակալվածի՝ հայտնաբերվածը մեթամֆետամին է, որը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքներից մեկով: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: