չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ Փաշինյան

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ Փաշինյան

Արդարությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվ մեկ ակնկալիքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Շատ կարևոր է, որ մեր դատախազությունը, քննչական մարմինները, դատական համակարգն ամեն օր իրենց աշխատանքում հենց այս նպատակը ունենան իրենց աչքի առաջ»,- ընդգծեց Փաշինյանը։ 

Այս առումով վարչապետը գոհ է այն փաստից, որ կառավարությունը կարողացել է դատախազների աշխատավարձերը էականորեն բարձրացնել։ 

«Տարբեր առիթներով ասել եմ, որ աշխատավարձը բարձրացնում ենք ոչ միայն և ոչ այնքան դատախազության աշխատողների, որքան մեր քաղաքացիների համար։ Այս ուղերձը շատ կարևոր է, որ մարդիկ լսեն, որ դա արվում է առաջին հերթին քաղաքացիների համար, որովհետև դատախազության, քննչական մարմինների, դատարանների կողմից մատուցվող ծառայությունների թիվ մեկ շահառուն քաղաքացին է։ 

Եվ մենք այս ոլորտում մեր քաղաքականությունը կառուցում ենք հետևյալ տրամաբանության վրա, որ արդարությունը երկրում շարունակում է մնալ թիվ ակնկալիքը ժողովրդի շրջանում, և երկրում պետք է գոյություն ունենա արդարության և արդարադատության ստանդարտ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: