ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տեղի է ունեցել «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարության հիմնախնդիրներ» թեմայով համաժողով

Տեղի է ունեցել «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարության հիմնախնդիրներ» թեմայով համաժողով

Այսօր տեղի է ունեցել «Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարության հիմնախնդիրներ» թեմայով համաժողով, տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:

Համաժողովի ընթացքում քննարկվել են Կառավարության որոշմամբ հաստատված քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության 2021 թվականի համար նախատեսված 23 միջոցառումների կատարողականը https://www.moj.am/page/620, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման, քրեակատարողական հիմնարկներն արդի ինժեներատեխնիկական միջոցներով վերազինելու, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման, կրթական ծրագրերի, հաշմանդամություն ունեցող ազատությունից զրկված անձանց համար մատչելի պայմանների ապահովման, ազատությունից զրկված անձանց որակյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման, ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման նպատակով իրականացված աշխատանքների, Պրոբացիայի ծառայությանն էլեկտրոնային հսկողության համակարգերով զինելու, հասարակության շրջանում քրեական ենթամշակույթի նկատմամբ զրո հանդուրժողականության ապահովմանն ուղղված իրազեկման ծրագրերի և այլնի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, համաժողովի ընթացքում քննարկվել են Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի գործող ռազմավարության սպասվող փոփոխությունները, ինչպես նաև նախանշվել են Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ապագա երկարաժամկետ ռազմավարության ուղղություններն ու թիրախները:

  • Կիսվել: