երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՃՏՊ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

ՃՏՊ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Հունվարի 3-ին, ժամը 15։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
 
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին բախվել են GAZ (վարորդ՝ Հ․ Ա․) և Volvo (վարորդ՝ Խ․ Ս․) մակնիշների ավտոմեքենաները։ Հ․ Ա․-ն տեղում մահացել է։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ GAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ․ Ա․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
 
Փրկարարները հոսանքազրկել են GAZ մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևորներ Ս․ Չ․-ին (ծնված 1958 թ․), Ա․ Ա․-ին (ծնված 1982 թ․), Ա․ Ս․-ին (ծնված 1989 թ.) և Ն․ Ա․-ին (ծնված 1989 թ․) պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային։
 
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Հ․ Ա․-ի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։
 
Խ․ Ս․-ն և GAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղից Տ. Ա․-ն և Ս. Չ․-ն տեղափոխվել են մեկ այլ բժշկական կենտրոն․ բժիշկները Խ․ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Տ. Ա․-ինը և Ս. Չ․-ինը՝ ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: