հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
ՃՈ տուգանքների՝ կես գինը վճարելու արտոնությունից օգտվելուն մնացել են հաշված օրեր. իրազեկում

ՃՈ տուգանքների՝ կես գինը վճարելու արտոնությունից օգտվելուն մնացել են հաշված օրեր. իրազեկում

ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունից հարկադիր կատարման փուլում օգտվելու վերջնաժամկետը հուլիսի 8-ն է։

«Հորդորում ենք այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն հասցրել կատարել վճարումներ մինչև ապրիլի 5-ը հարկադիր կատարման ներկայացված ՃՈ տուգանքների համար, շտապեն օգտվել արտոնությունից։

Վճարումները հնարավոր է իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ» https://cabinet.harkadir.am , «Հետախուզումներ»

https://cabinet.harkadir.am/dahkcabinet/cabinet/debtorinfo/
թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների, իսկ աշխատանքային օրերին՝ նաև

Ծառայության Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումների սպասարկման գրասենյակներ այցելելով։

Ի դեպ, «Անձնական գրասենյակում» հնարավոր է գրանցվել նաև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով»,-նշված է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաղորդագրության  մեջ։

  • Կիսվել: