երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Տավուշում սահմանազատման գործընթացը հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը․ զեկույց

Տավուշում սահմանազատման գործընթացը հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը․ զեկույց

ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը հրապարակել է Հայաստանի Տավուշի մարզում վերջերս իրականացրած փաստահավաք աշխատանքների զեկույցն անգլերենով։

«Փաստերով է հաստատվում, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը։ 

Զեկույցն ուղարկվելու է միջազգային կազմակերպությունների, որտեղ փաստերով ցույց են տված Տավուշի սահմանային գյուղերում այս գործընթացի հետևանքները, մարդկանց անվտանգության ու իրավունքների համար իրական վտանգները»,-գրել է նա:

  • Կիսվել: