երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Թաթոյանը քննարկումներ է անցկացրել Երուսաղեմի հայկական թաղամասի և արցախահայության իրավունքների հետ կապված հարցերի շուրջ

Թաթոյանը քննարկումներ է անցկացրել Երուսաղեմի հայկական թաղամասի և արցախահայության իրավունքների հետ կապված հարցերի շուրջ

Ավարտվեցին մեր եռօրյա ինտենսիվ աշխատանքային քննարկումները` կապված միջազգային և ԱՄՆ դատարաններում Հայ ժողովրդի, այդ թվում` Հայաստանի սահմանային բնակչության իրավունքների և անվտանգության, Երուսաղեմի Հայկական թաղամասի, արցախահայության իրավունքների պաշտպանության հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

՛՛Քննարկումներին ակտիվ մասնակցություն [առցանց] ունեցավ նաև միջազգային փաստաբան Կարօ Ղազարեանը (Garo Ghazarian)` կապված միջազգային քրեական իրավունքի հետ:

Գառնիկ Քերքոնեան (Karnig Kerkonian) Երևանից ուղևորվեց Ժնև` արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության հետ կապված բարձրաստիճան խորհրդակցությունների՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: