երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Տարոնի ոստիկաներն արագ բացահայտեցին Վանաձորում կատարված սպանությունը

Տարոնի ոստիկաներն արագ բացահայտեցին Վանաձորում կատարված սպանությունը

Սեպտեմբերի 6-ին, կեսգիշերն անց, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Տարոնի բաժին. շտապօգնության բրիգադը Վանաձորի Ուկրաինական փողոցից ձախ թիակի ծակած վերքով հիվանդանոց էր տեղափոխել Վանաձորի բնակիչ, 32-ամյա տղամարդու դի:

Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց և դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, ձեռնարկվեցին անհետաձգելի միջոցառումներ: Տարոնի քրեական հետախույզները կարճ ժամանակում պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել հենց Ուկրաինական փողոցում՝ ահազանգից մոտ երկու ժամ առաջ: Տուժածի հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել ու նրան սպանել էր նույն փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ:

Սեպտեմբերի 6-ի ցերեկը իրավապահների ձեռնարկած միջոցառումների, այդ թվում՝ բացատրական աշխատանքի արդյունքում 31-ամյա տղամարդը ներկայացավ Տարոնի բաժին և խոստովանեց արարքը: Նա ձերբակալվել ու ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի հանգամանքներն ու շարժառիթը նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: