չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Տաքսիստը հափշտակել էր ուղևորի նվագարկիչը

Տաքսիստը հափշտակել էր ուղևորի նվագարկիչը

ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ նոյեմբերի 14-ին «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը տաքսի ծառայություն իրականացնելիս հափշտակել էր ուղևորի 120 000 դրամ արժողությամբ նվագարկիչը:

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին նորաշենցի 36-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին: Նա խոստովանել է արարքը և ներկայացրել նվագարկիչը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: