կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սյունիքում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

Սյունիքում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքեր։ Գորիսի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները ստուգել են փայտանյութով բարձված 2 թեթև մարդատար մեքենա՝ հայտնաբերելով ընդհանուր 2 խմ փայտանյութ։

Վարորդները բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել։ Ընդ որում, մեքենաները եղել են առանց ԱՊՊԱ պայմանագրի և տեխզննման, վարորդներից մեկն էլ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։

Կապանի համայնքային ոստիկաններն էլ ստուգել են «Ֆորդ» մակնիշի բեռնատար՝ հայտնաբերելով մոտ 4 խորանարդ մետր փայտանյութ, ինչի կապակցությամբ վարորդը ներկայացրել է ժամկետանց փաստաթուղթ։ Երեք դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 

  • Կիսվել: