ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Սուրմալուում» պայթյունի դեպքով հարուցված քրեական վարույթով մեղադրյալ չկա

«Սուրմալուում» պայթյունի դեպքով հարուցված քրեական վարույթով մեղադրյալ չկա

«Սուրմալու» տոնավաճառի պայթյունի դեպքով հարուցված քրեական վարույթով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․

«Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան։ Եթե լինեին, երեկ երեկոյան ՀՀ դատախազությունն իր հաղորդագրությամբ դրա մասին կհայտներ։
Հրապարակ թերթից երեկ ինձ հարցրել են 2021թ. Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործի մասին, և ես հայտնել եմ, որ այդ գործով կա մեղադրյալ։ Այսինքն խոսքը վերաբերում է 2021թ. դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալի առկայությանը։
Խնդրում եմ այս ապատեղեկատվությունը տարածող լրատվամիջոցներին հեռացնել այն։ Սա այն դեպքը չէ, որ սխալ տեղեկատվություն հրապարակելը լինի հանդուրժելի։
ՀԳ. Այսպիսի թյուրիմացությունների ծուղակում չհայտնվելու համար եմ միշտ հորդորում լրատվամիջոցներին' անգամ մամուլի տեսություն անելիս տեղեկությունը հրապարակելուց առաջ նախ պաշտոնապես ճշտել այն»,- ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: