երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Նախարարի՝ դատավոր Հարությունյանի մասին տեղեկությունները ապատեղեկատվություն են պարունակում․ պաշտպան

Նախարարի՝ դատավոր Հարությունյանի մասին տեղեկությունները ապատեղեկատվություն են պարունակում․ պաշտպան

ՀՀ արդարադատության նախարարի կողմից երեկ Հ1 հեռուստաալիքով Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ հայտնած տեղեկությունները ապատեղեկատվություն են պարունակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դատավոր Դավիթ Հարությունյանի փաստաբան Միքայել Շխիմյանը:

՛՛Դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է քննվում առաջին անգամ, վարույթը վերաբերվում դատավորի խոսքի ազատության սահմանափակմանը: Դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից քննված գործերով ՄԻԵԴ կողմից երբևէ որևէ խախտում չի արձանագրվել՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է:

Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, եւ այն անթույլատրելի համարել: Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։

 

  • Կիսվել: