շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ստեփանավանի ոստիկանները հայտնաբերեցին մարմնական վնասվածք պատճառած տղամարդուն

Ստեփանավանի ոստիկանները հայտնաբերեցին մարմնական վնասվածք պատճառած տղամարդուն

Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ու դաստակի կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա տղամարդ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 35-ամյա ստեփանավանցուն մարմնական վնասվածքներ է պատճառել 31-ամյա համաքաղաքացին: Նա Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Հարությունյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

  • Կիսվել: