ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտցին, իմանալով, որ վարակված է ՁԻԱՀ-ով, հարաբերություն է ունեցել իր կնոջ հետ. կա քրգործ

Ստեփանակերտցին, իմանալով, որ վարակված է ՁԻԱՀ-ով, հարաբերություն է ունեցել իր կնոջ հետ. կա քրգործ

ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչը, տեղյակ լինելով իմունային անբավարարության վիրուսով վարակված լինելու և համապատասխան հաշվառման մեջ գտնվելու մասին, ս. թ. ապրիլ ամսին սեռական հարաբերություն է ունեցել կնոջ՝ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի բնակչուհու հետ, վերջինիս ենթարկելով իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի։

Դեպքի առթիվ ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի հոդվածի 1-ին մասով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: