ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Զրկված լինելով վարորդական իրավունքից՝ ոչ սթափ վիճակում մեքենա է վարել. ԱՀ ՔԿ

Զրկված լինելով վարորդական իրավունքից՝ ոչ սթափ վիճակում մեքենա է վարել. ԱՀ ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի 1976թ. ծնված բնակչի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելով հանդերձ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 254.1 հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: