շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախի Մարտունի քաղաքում չթույլատրված հավաք է կազմակերպվել․ հարուցվել է քրեական գործ

Արցախի Մարտունի քաղաքում չթույլատրված հավաք է կազմակերպվել․ հարուցվել է քրեական գործ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել չպարզված անձանց կողմից 2022թ. հունվարի 10-ին Մարտունի քաղաքում հավաք կազմակերպելու և անցկացնելու, կազմակերպիչների կողմից օրենքով սահմանված կարգով գրավոր լիազոր մարմնին չիրազեկելու և թույլտվություն չստանալու, ինչպես նաև վերոնշյալ հավաքի ընթացքում հավաքի մասնակիցների կողմից 2020թ. 44-օրյա պատերազմին չմասնակցած և դրա պատճառով աշխատանքից ազատված, սակայն դատարանի կողմից իրենց իրավունքները նորից վերականգնած անձանց աշխատանքի չընդունելու պահանջ հնչեցնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեից:  

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: