Սրբուհի Գալյանը պաշտոններից ազատել է բոլոր տեղակալներին
Նորմալ է, որ կադրային փոփոխություններ պետք է տեղի ունենան, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Նա նշեց, թե իր նշանակումից հետո պաշտոններից ազատվել են նախարարի բոլոր տեղակալները։ Նորմալ է, որ փոփոխություններ պետք է տեղի ունենան, դրանք ընթացքի մեջ են։ Նախարարի իրավունքն է որոշել աշխատել կամ չաշխատել որևէ տեղակալի հետ»,-ասաց նախարարը։
Գալյանը չմեկնաբանեց կադրային փոփոխությունների պատճառները՝ նշելով, որ դրանք հարցեր են, որ պատճառաբանություն չեն ենթադրում. «Օրենքի վրա հիմնված որոշումներ եմ կայացնում, օրենքը թույլատրում է, որ նման որոշումներ կայացնեմ»։
Ըստ նրա՝ խնդիրը կամայականությունը չէ, այլ՝ օրենքի բովանդակությունն ու պաշտոնի էությունը։