երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը

Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:
 
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացին, դատաիրավական և Սահմանադրական բարեփոխումների ընթացքին:
 
Սրբուհի Գալյանը անդրադարձել է նաև ոլորտային մի շարք հարցերի, մասնավորապես՝ պատժից պայմանական վաղակետ ազատման, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց թվային հարաբերակցությանը:
 
Կողմերը քննարկել են նաև առաջիկայում Երևանում անցկացվելիք ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների երկխոսության և Արդարադատություն, ազատություն և անվտանգություն ենթակոմիտեի հանդիպումները:
 
Երկուստեք մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

  • Կիսվել: