հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Սպիտակցի Հայկոյի որդին կշարունակի մնալ ազատության մեջ. փաստաբան

Սպիտակցի Հայկոյի որդին կշարունակի մնալ ազատության մեջ. փաստաբան

Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, կշարունակի մնալ ազատության մեջ, վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց դատախազի վերաքննիչ բողոքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալվել էր «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով. սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով:

 

  • Կիսվել: