շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 33-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 33-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի քրեական հետախույզների, ինչպես նաև Թումանյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների և քննչական միջոցառումների ու բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 12-ին բաժին է ներկայացել 33-ամյա Ալեքսանդր Մ.-ն:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Տղամարդը ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: