երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանի լիազորությունը դադարեցվել է

Սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանի լիազորությունը դադարեցվել է

Սնանկության դատարանից Արդարադատության նախարարություն ստացված չորս գործով կայացված որոշումներով՝ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են՝ իր լիազորությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով:
 
Վերահսկողական վարչությունը, հաշվառելով վերոնշյալ որոշումները, արդարադատության նախարարին է ներկայացրել սնանկության գործով կառավարչի որակավորումը դադարեցնելու հիմքի առկայության փաստերը, որի կապակցությամբ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանի որակավորումը դադարեցվել է:

  • Կիսվել: