երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սնանկության և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ են նշանակվել

Սնանկության և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ դատավորներ են նշանակվել։

Աշոտ Ջավախյանը և Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել են սնանկության դատարանի դատավորներ:

Շուշանիկ Նիկողոսյանն էլ նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի փետրվարի 13-ի ԲԴԽ-20-Ո-68 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Շուշանիկ Նիկողոսյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:

  • Կիսվել: