ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը կալանավորվել է

Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը կալանավորվել է

Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ՝ սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար (Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր):

Որոշումն ուղարկվել էր Հակակոռուպցիոն կոմիտե. դատավորին ներկայացվել է մեղադրանք: Դատավորը ձերբակալվել էր:

  • Կիսվել: