հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Շիրակի օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է

Շիրակի օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է

ՆԳՆ-ից հայտնում են, որ Շիրակի օդանավակայանում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է: Տեղեկությունը InfoPort.am-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգ տվողի ինքնությունը պարզելու համար»,- ասաց արգսյանը։

Նշենք նաև, որ այս պահի դրությամբ օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնված է:

Հիշեցնենք` այսօր` ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված։ Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել էին։ Տեղում աշխատում էին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարներն ու սակրավորները: Օդանավակայանի տարածքը սահմանազատվել էր։

  • Կիսվել: