ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Շինությունում երեք կիլոգրամից ավելի կանեփանման զանգված կար

Շինությունում երեք կիլոգրամից ավելի կանեփանման զանգված կար

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում դեկտեմբերի 11-ին տեղեկություն էր ստացվել Անուշավան գյուղի 66-ամյա բնակչի վերաբերյալ։ Այն օպերատիվորեն ստուգվել և հաստատվել է։

Ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով տղամարդը Արթիկ քաղաքում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։

Նա հայտնել է, որ իրեն պատկանող շինությունում պահում է կանեփ տեսակի թմրամիջոց, որը պատրաստ է ներկայացնել:

66-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել նշված շինությունում։

Հայտնաբերվել է 3 կիլոգրամից ավելի կանեփանման զանգված։

Կատարվում է նախաքննություն։

 

  • Կիսվել: