ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Շենքը տեր ունի, դրսում մնացածներն անտեր են. Ալավերդյանը` ՊՆ նախկին շենքի բնակիչների մասին

Շենքը տեր ունի, դրսում մնացածներն անտեր են. Ալավերդյանը` ՊՆ նախկին շենքի բնակիչների մասին

ՊՆ նախկին շենքի բնակիչներին պետք է թույլ տան վերադառնալ իրենց բնակարանները, իսկ այդ ժամանակահատվածում պետությունը պարտավոր է դեպք առ դեպք քննել գործերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Ամբողջ Հայաստանում այս շենքը միակ չէ, որ այս վիճակում է։ Շենքը պետության հոգածության ներքո է, իսկ քաղաքացիներն ո՞ւմ հոգածության ներքո պետք է լինեն։ Այս շենքը տեր ունի, բայց ստացվում է` փողոցում մնացած մարդիկ անտեր են։ Առաջարկում եմ, որպեսզի բոլոր կառուցապատողները տեղական ՏԻՄ–ի հետ պայմանագիր ունենան. Հայաստանը պարտավոր է սոցիալական բնակարանաշինություն ունենալ և յուրաքանչյուր ՏԻՄ էլ իր ֆոնդն ունենա։ Այդտեղ մարդիկ կգրանցվեն, հերթեր կլինեն, բայց մինչ այդ ՏԻՄ–երը պետք է մարդկանց բնակարանով ապահովեն»,– ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպանը։

Անդրադառնալով եվրոպական զարգացած երկրներում առկա բնակեցման մեխանիզմներին` նա նշեց, որ օրինակ, ԱՄՆ-ում, Շվեդիայում, Սկանդինավյան երկրներում քաղաքացիները սեփականատեր չեն։
«Այդ երկրներում սիստեմատիկ կերպով սոցիալական բնակարանաշինություն է տեղի ունենում։ Սովետական ժամանակ մենք էլ ենք այդպես ապրել. սեփականատեր չենք եղել, ունեցել ենք օգտագործման և փոխանակման իրավունք։ Երևանում այսօր երկրորդ Երևանի չափով շինարարություն է ընթանում»,– նշեց Ալավերդյանը։

  • Կիսվել: