երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՄԱԿ-ը եւ այդ կառույցի անդամ բոլոր պետությունները պարտավոր են պաշտպանել արցախահայությանը․ Լարիսա Ալավերդյան

ՄԱԿ-ը եւ այդ կառույցի անդամ բոլոր պետությունները պարտավոր են պաշտպանել արցախահայությանը․ Լարիսա Ալավերդյան

Եթե մենք այսօր հավաքվել ենք այստեղ, դա չի նշանակում, որ մեղադրում ենք միայն միջազգային հանրությանը, բայց ով ուզում է հայտարարի, որ Արցախն Ադրբեջանի կազմում է կամ հայաստանի մաս չէ, մեկ է, այդ անօրինական եւ ոչ լեգիտիմ հայտարարությունները չեն կարող պատնեշ լինել ՄԱԿ-ի բազմաթիվ մարմինների, մեխամիզմների համար, որոնք  ինքը պարտավորված է իրականացնել: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Երևանում ՄԱԿ-ի գրասնյակի դիմաց արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիս Ալավերդյանը:

«Այսօր ԼՂՀ-ն չճանաչված, բայց ամբողջովին լեգիտիմ կայացած պետություն է եւ որեւէ մեկը չի կարող իր քմահաճույքով հայտարարել չեղյալ ժողովրդի արտահայտած կամքը: ԼՂՀ-ն՝ չլինելով ՄԱԿ-ի անդամ պետություն, իրավունքներ ունի որպես թող մասնակի, բայց միջազգային իրավական սուբյեկտ եւ ընդհանրապես այնպիսի մի տարածք, որի վրա պետք է նույնչափ պաշտպանվեն մարդու իրավունքները, ինչպես որեւէ ճանաչված երկրում»,-ասաց նա:

Լարիս Ալավերդյանի խոսքով, ՄԱԿ-ը այժմ քողարկում է իր անգործությունը. «ՄԱԿ-ն իր առավելությունները հանձնել  է ոմն Շառլ Միշելի, որի հայտարարությունները հակասում են Եվրախորհրդարանի քաղաքականությանը: Եվրախորհրդարանը երբեւէ չի հայտարարել, որ կարող է Ստեփանակերտը  հումանիտար օգնություն ստանալ Աղդամով: Էդ քանի՞ եղբայր եք էդ խելքով: Հստակեցնենք. Արցախի Հանրապետությունն ունի իրավական սուբյեկտություն եւ որպես այդպիսի նա պահանջում է, որ ՄԱԿ-ի կողմից նշանակվեն առնվազն 2 հատուկ զեկուցողներ: Մենք պահանջում ենք, որ ՄԱԿ-ը հայտարարի Արցախում մարդու իրավունքների հարցով նոր պաշտոնի ստեղծում: Երկրորդը, ՄԱԿ-ն ունի հատուկ զեկուցող ցեղասպանությունների կանխարգելման հարցով: Իսկ Արցախում Ադրբեջանը ստեղծել է պայմաններ, որոնք անհնարին են դարձնում մարդկային խմբի այդտեղ ապրելը: Դա ցեղասպանություն է: Ընդ որում, այդ կոնվենցիայի երրորդ հոդվածով ասվում է, որ պատժելի է ոչ միայն զուտ ցեղասպանությունը, այլեւ ցեղասպանության փորձը, կոչերը:

Արցախի Հանրապետությունը չի եղել, չէ եւ չի լինելու անօրինական ստեղծված միավոր, այն է Ադրբեջանի կազմում:

Ո՞ւր է ՄԱԿ-ի արձագանքը թուրք-ադրբեջանական հանցավոր, ցեղասպանական ագրեսիայի մասին: Մենք պահանջում ենք, որ ցեղասպանական քաղաքականության կրող եւ իրականացնող մարդկանց հանդեպ անպայման ընդունվել եւ կիրառվեն կոշտ սանկցիաներ»,-հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:

Նա ընդգծեց, որ ՄԱԿ-ը եւ այդ կառույցի անդամ բոլոր պետությունները պարտավոր են պաշտպանել արցախահայությանը եւ Արցախի լեգիտիմ կայացած ինքնորոշման իրավունքի իրացումը. «Ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի բոլոր փաստաթղթերում առաջին հոդվածն է, եւ միայն դրանից հետո են գալիս մնացած իրավունքները: Այսօր չկա մի իրավունք, որ չի խախտվում այսօր Ադրբեջանի կողմից՝ միջազգային ատյանների լռությամբ, քիչ է մնում ասեմ մասնակցությամբ: Մենք հստակ պահանջում ենք ՄԱԿ-ից ստեղծել եւ գործի դնել բոլոր այնմեխանիզմները, որոնց մասին շատ գեղեցիկ գրված է ՄԱԿ-ի կայքում, մասնավորապես, երեխաների իրավունքները: Ինչո՞ւ եք ուզում բերել նրան, որ ամեն ինչը բախումնային սցենարներով զարգանա: Իրականացրեք ձեր պարտականությունները, մենք իրականացնելու ենք մեր իրավունքները»,-հայտարարեց Ալավերդյանը:

  • Կիսվել: