ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բանակցային սեղանին այժմ Մադրիդյան սկզբունքներն են․ Լարիսա Ալավերդյան

Բանակցային սեղանին այժմ Մադրիդյան սկզբունքներն են․ Լարիսա Ալավերդյան

Բանակցային սեղանին այժմ Մադրիդյան սկզբունքներն են, իսկ «Լավրովի պլան» չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ 

«Բանակցային սեղանին այժմ Մադրիդյան սկզբունքներն են։ Դրանք հիմնված են այն սկզբունքների վրա, որոնց հիմքը դրել են Հայաստանի առաջին նախագահն ու այն ժամանակվա էլիտան։ Հայտարարությունները, թե բանակցային սեղանին ոչինչ չկա, հակասում են համանախագահների հայտարարություններին»,- ասաց է նա։

Անդրադառնալով «Լավրովի պլան»-ին՝ իրավապաշտպանն ասաց, թե այն չկա։  Որովհետեւ հակառակ դեպքում դա կնաշանկի պլանների առկայություն նաեւ համանախագահող մյուս երկրների մոտ։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ոչ մի կերպ, համենայդեպս՝ հրապարակային, միմյանց չեն հակասել։ Բայց նրանց շահերը տարբեր են։ Մտածել, թե նրանք կարող են հիմա իրենցից մեկին թույլ տալ ինչ-որ մի տարբեր բան Մադրիդյան սկզբունքներից՝ միամտություն է։

«Այդ Ադրբեջանն է օգտագործում «Լավրովի պլանը» ներսից կրծող ազդեցության համար։ Մամեդյարովի վերջերս տված հարցազրույցը հասցեագրված էր հայ լսարանին։ Մանավանդ որ հայկական իշխանությունները չեն բարեհաճում մանրամասն բացատրել իրավիճակը։»,- իր խոսքը եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

  • Կիսվել: