ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շենգավիթի նախկին թաղապետը Ապրիլյան պատերազմի ժամանակ մեքենաներն Արցախ ուղարկելու փոխարեն նվիրաբերել է իր մտերիմներին

Շենգավիթի նախկին թաղապետը Ապրիլյան պատերազմի ժամանակ մեքենաներն Արցախ ուղարկելու փոխարեն նվիրաբերել է իր մտերիմներին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6 րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևան քաղաքի Շենգավթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանի վերաբերյալ:

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Ա. Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում բարեգործական նպատակներով Արցախի Հանրապետություն ավտոմեքենաներ ուղարկելու պատրվակով իր ղեկավարած վարչական շրջանի տարածքում գործող տարբեր տնտեսվարողներից հավաքագրել է տարբեր չափերի հասնող գումարներ: Այդ գումարներով նույն թվականին Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերվել «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենաներ, սակայն նշված տրանսպորտային միջոցները Արցախի Հանրապետություն ուղարկելու փոխարեն նախկին թաղապետը նվիրաբերել է իր մտերիմ անձանց: 

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: