երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սեդա Սաֆարյանի հետևից ոչ ոք չի ընկել, ինքն է ընկել իր հետևից․ ինչո՞ւ է ամուսնուն նշանակել իր վարորդ․ Գեղամ Մանուկյան

Սեդա Սաֆարյանի հետևից ոչ ոք չի ընկել, ինքն է ընկել իր հետևից․ ինչո՞ւ է ամուսնուն նշանակել իր վարորդ․ Գեղամ Մանուկյան

Սեդա Սաֆարյանի հետևից ոչ ոք չի ընկել, ուղղակի փորձ է արվում ՀՀ ՍԴ-ն պահել որպես ՍԴ։ Այս մասին ԱԺ ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Երբ քաղաքացին որևէ հարցով դիմի ՍԴ, այդ դատարանի որոշմանը որևէ վայրկյան չկասկածի, որ այսուհետ որևէ քաղաքացի դիմի ՍԴ՝ մերժում չստանա ու մինչև կյանքի վերջ չատի այդ դատարանը։

Այն, որ արդեն երեք տարի է Սահմանադրական դատարանը որբի գլխի պես խաղալիք է դարձել այս իշխանության ձեռքում, միանշանակ է։ Հիշեք 2020թ․-ին Վահագն Հովակիմյանը մի օրվա մեջ փնթի նախագիծ էր բերել, տարան հետ բերեցին, տարան հետ բերեցին, վերջում փոխեցին սարքեցին իրենց ուզած Սահմանադրական դատարանը։ Սեդա Սաֆայանի հետևից ոչ ոք չի ընկել, ինքն է ընկել իր հետևից։ Այստեղ չքննարկվեց, թե ինչու է Սեդա Սաֆարյանն իր ամուսնուն նշանակել իր վարորդ․ բարոյական կոդեքս են ասում, հարցն իրավական խնդիր է միայն»,- ասաց Մանուկյանը։

  • Կիսվել: