երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՍԴ որոշումից հետո մինչ այս պահը դատական նիստ չի նշանակվել, Մխիթար Զաքարյանն էլ ազատ չի արձակվել. Պաշտպան

ՍԴ որոշումից հետո մինչ այս պահը դատական նիստ չի նշանակվել, Մխիթար Զաքարյանն էլ ազատ չի արձակվել. Պաշտպան

Երեկ ՍԴ որոշումից անմիջապե հետո Մխիթար Զաքարյանը պետք է ազատ արձակվեր առանց որևէ այլ որոշման՝ հենց օրենքի ուժով, քանի որ համարվում է անօրինական կալանքի տակ պահվող։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Անազատության մեջ գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չնայած դրան, ավելորդ ձգձգումներից խուսափելու համար երեկոյան միջնորդություն ենք ներկայացրել դատարան՝ Մխիթար Զաքարյանին անհապաղ կալանքից ազատելու պահանջով։

Մինչ այս պահը դատական նիստ չի նշանակվել, իսկ Մխիթար Զաքարյանն էլ ազատ չի արձակվել։

Սա կամ դիտավորություն է կամ էլ  հանցավոր անփութություն:

Երկու դեպքում էլ հանցագործություն է, ուստի դեռևս հորդորում եմ անհապաղ ազատ արձակել ապօրինի կալանքի տակ պահվող Մխիթար Զաքարյանին…»:

Հիշեցնենք, որ երեկ հրապարակվեց ՍԴ որոշումը, ըստ որի, Սահմանադրական դատարանը արձանագրել է՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։

Անազատության մեջ են պահվում «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներ՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը և  Սիսիանի նախկին քաղաքապետն Արթուր Սարգսյանը:

  • Կիսվել: