երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավարին

ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավարին

2021 թվականի նոյեմբերի 1-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերին: Ծրագիրն իրականացվում է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Արման Դիլանյանը կարևորել է IRZ-ի կողմից իրականացվող ծրագիրը և հույս է հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի դատական համակարգի անկախության, արդյունավետության, բարեվարքության, հաշվետվողականության և թափանցիկության հետագա բարձրացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել գործընկերության և հետագա համագործակցության շուրջ:

 

  • Կիսվել: