երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՍԴ-ն չի կարող նոր Սահմանադրության տեքստը քննել հանրաքվեից առաջ. դատավորի թեկնածու

ՍԴ-ն չի կարող նոր Սահմանադրության տեքստը քննել հանրաքվեից առաջ. դատավորի թեկնածու

Հանրաքվեից առաջ նոր Սահմանադրության տեքստը չի կարող քննության առարկա դառնալ Սահմանադրական դատարանում։

ՀՀ Ազգային ժողովում այս մասին ասաց ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Բարձր դատարանում կարող են քննվել միայն սահմանադրական փոփոխությունները»,– ասաց նա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Բալայանից հետաքրքրվեց` այդ դեպքում ո՞վ պետք է իրավական գնահատական տա այդ տեքստին, որը ներկայացվելու է հանրաքվեի։

Բալայանը պարզաբանեց` ՀՀ իշխանությունները պետք է հանձնաժողով ստեղծեն, մասնագիտական հանրույթից էլ ներգրավեն համապատասխան գիտելիքներով օժտված անձանց, որոնք այդ տեքստը կկազմեն։

«ՍԴ դատավորն իրավունք չունի մասնակցելու այդ տեքստի մշակմանը, որը նաև Սահմանադրությամբ է արգելված»,– ընդգծեց նա։

  • Կիսվել: