շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՍԴ-ն այսօր ավարտեց ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը. այն կշարունակվի վաղը

ՍԴ-ն այսօր ավարտեց ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը. այն կշարունակվի վաղը

Սահմանադրական դատարանն ավարտեց հունիսի 20-ի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը: Այսօր նիստը մեկնարկել էր ժամը 10:00-ին և ընթացավ կանոնակարգված ընդմիջումներով:

Վաղը՝ հուլիսի 11-ին, կաշխատեն ավելի երկար, չի բացառվում, որ նիստն ավարտվի 24:00-ին:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 11-ին, ժամը 10:00-ին։

Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև 24:00-ն»,-հայտնեց Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ում այսօր ընթանում էր ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը: Ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակում:

 

  • Կիսվել: