կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սահմանադրական բարեփոխումների գործընթացը նոր թափ կստանա. ԱՆ

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը նոր թափ կստանա. ԱՆ

Այսօր Արդարադատության նախարարությունում անցկացվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատակարգային նիստ, որի հիմնական օրակարգում Խորհրդի աշխատանքների հետագա պլանավորումն էր` սահմանադրական բարեփոխումների գործընթացի նոր զարգացումներին համահունչ:

Խորհրդի անդամները քննարկել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգման, Խորհրդի նիստերի պարբերականության, սահմանադրական բարեփոխումների գործընթացի հանրային հաղորդակցության հարցերը: Խորհուրդը որոշել է ձեռնամուխ լինել հայեցակարգի ինտենսիվ քննարկման աշխատանքներին:

  • Կիսվել: