ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռուստամ Բադասյանը ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հանդիպել է արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ գործընկերային մթնոլորտում համատեղ քննարկելու բիզնեսին մտահոգող խնդիրներն ու դիտարկելու դրանց կարգավորման ուղիները:
 
«Հանդիպմանը ներկայացրել եմ մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումները, նախնական մաքսային հայտարարագրի, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի առանձնահատկությունները և դրանցից օգտվելու պարագայում՝ ընձեռված հնարավորությունները:
 
Առաջարկվող գործիքակազմից օգտվելու համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն անհրաժեշտ է համապատասխանեն օրինապահ հարկ վճարողի չափանիշներին»,- գրել է Բադասյանը։

  • Կիսվել: