Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ կալանք է կիրառվել, Ասատուր Քոչարյանի նկատմամբ՝ տնային կալանք և գրավ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքն ու 3 մլն ՀՀ դրամի չափով գրավը: Այս մասին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Պատգամավորի թեկնածուները մեղադրվում են խմբով ընտրակաշառք տալու համար»,- հաստատեցին կոմիտեից:
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի («Հայաստան» կուսակցությունների դաշինք) և նույն դաշինքի անդամ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու դատախազի միջնորդությունները:


