չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուսական ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Ռուսական ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Գյումրիում հուլիսի 4-ին, կախված վիճակում հայտնաբերված Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխովի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Այս մասին InfoPort.am-ին հաստատեցին Գլխավոր դատախազությունից։

Հայտնեցին, որ այս պահին հրապարակման այլ տեղեկատվություն չկա: Իրականացվում են անհրաժեշտ քննչադատավարական գործողություններ:

Նշենք, որ նա ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: