կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը հետաձգվեց

Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հետաձգվեց Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված  նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը:

Վարդազարյանի պաշտպանը դատարանի նախագահին խնդրել էր տրամադրել ապացույց, որ իր պաշտպանյալի վերաբերյալ քրեական գործը դատավոր Մանվել Շահվերդյանին մակարգրելիս պահպանվել է ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով  սահմանված կարգը, այն է` մակագրությունը կատարվել է ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության:

Դատավոր Մանվել Շահվերդյանը հայտարարեց` քրեական գործը դատարան մուտքագրվել է  2021 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամի հետ կապված տվյալ չկա:

Երեմ Սարգսյանն էլ պնդեց` որպեսզի Ռուբեն Վարդազարյանը վստահ լինի, որ իր գործը քննում է այն դատարանը, որը օրենքով պետք է քննել, այսինքն` պատահականության սկզբունքով ընտրված, իրենց պետք  են իրենց բարձրացրած հարցրեի պատասխանները:

Պաշտպանը խնդրեց հետաձգել դատական նիստը, մինչև կստանան բարձրացված հարցերի պատասխանները:

Այսպիսով՝ դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը կկայանա մարտի 21-ին՝ 16:00-ին:

Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասիհատկանիշներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը. նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին։ 

  • Կիսվել: