չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 23-ին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 23-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մարտի 23-ին կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Այս մասին ասված է Քոչարյանի փաստաբանական թիմի էջում:

«Մարտի 23-ին ժամը 13:00-ին կշարունակվի սահմանադրական կարգի տապալման գործով քննությունը»,- հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից:

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

  • Կիսվել: