չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՌԴ քաղաքացիները հրավիրվել են հարցաքննության. ՔԿ պարզաբանումը

ՌԴ քաղաքացիները հրավիրվել են հարցաքննության. ՔԿ պարզաբանումը

Քրեական գործի շրջանակում Ռուսաստանի երկու քաղաքացի տեղափոխվել է Ոստիկանության Էրեբունու բաժին, հայտնում են Ոստիկանության լրատվության վարչությունից։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը հայտնել է, որ ՌԴ քաղաքացիները հրավիրվել են հարցաքննության՝ մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով։

Նրանք դեռևս որևէ կարգավիճակ չունեն։

Վարդան Թադևոսյանը վստահեցրել է, որ կատարվածում որևէ քաղաքական դրդապատճառ չկա։ Ավելի վաղ ռուս ակտիվիստ Տատյանա Շչուկինան «Թվիթերում» գրել էր, թե հայ իրավապահները «Ռուսաստանի հրամանով» ձերբակալել են իր ընկերներին ու պահանջել իր տվյալները:

  • Կիսվել: