կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ ապօրինի արտադրելու և իրացնելու մեղադրանքով

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ ապօրինի արտադրելու և իրացնելու մեղադրանքով

Մարտի 8-ի ժամը 4-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 30-ամյա Բագրատ Ղ.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 29-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցներ ապօրինի արտադրելու և իրացնելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: