հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռազմական հանցագործությունների համար հայց կներկայացվի՞ Ալիևի դեմ․ Մինասյան

Ռազմական հանցագործությունների համար հայց կներկայացվի՞ Ալիևի դեմ․ Մինասյան

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատտրյանը հարց ուղղեց ՀՀ կառավարությանը, թե ռազմական հանցագործությունների կատարման համար Հայաստանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ հայց կներկայացնի՞ Միջազգային քրեական դատարան, թե՞ ոչ։

Հիշեցնենք՝ Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո այս տարվա փետրվարի 1-ից՝ Հայաստանը դարձավ Միջազգային քրեական դատարանի անդամ։

Արթուր Խաչատրյանի հարցին արձագանքած արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց։

«Միջազգային նման պայմանագրերի վավերացումը և ներգործումը պետական համակարգ ստիպում է թե՛ մեր կառավարությանը, թե՛ հետագա բոլոր կառավարություններին գործել միջազգային սկզբունքներին համապատասխան։ Ի՞նչ է դա նշանակում․ եթե տեսնում ես հանցագործություն, նախ հնարավորություն ունես մտցնել քո քրեադատաիրավական մեխանիզմներ այլ երկրի փորձագետենրի, և եթե ֆիքսվում է մեղքի առկայությունը, բնականաբար լինելու է պատասխանատվություն հենց կոնվենցիայի շրջանակներում»,- նշեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

  • Կիսվել: