երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Քյարամյանի հրամանով՝ քննիչը ենթարկվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժի վարույթները ձգձգելու համար

Քյարամյանի հրամանով՝ քննիչը ենթարկվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժի վարույթները ձգձգելու համար

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՔԿ կարգապահական հանձնաժողովին միջնորդել է վարույթ հարուցել եւ ուսումնասիրությամբ քննարկել ՀՀ տարածքային ստորաբաժանումներից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի` քննիչի  կողմից առերեւույթ կարգապահական խախտում կատարելու հանգամանքները պարզելու նպատակով։

Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությամբ հաստատվել է, որ քննիչը, մի քանի քրեական վարույթներով, առանց իրավաչափ նպատակի, անհրաժեշտ ապացուցողական եւ վարութային այլ գործողությունները կատարել է անհարկի, տեւական ձգձգումներով, որոշ դեպքերում էլ միջոցներ չի ձեռնարկել այդպիսիք  կատարելու, անձի արարքին իրավական գնահատական տալու, վարույթը ողջամիտ ժամկետներում ավարտելու ուղղությամբ։ Այդ կերպ վերջինս խախտել է ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի համապատասխան պահանջները:

Հիմք ընդունելով Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի համապատասխան որոշումը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով, ինքնավար պաշտոն զբաղեցնող նշված անձի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ:

  • Կիսվել: