հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քրգործ է հարուցվել ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «քոռ խոզ» անվանելու համար. Կոչուբաեւ

Քրգործ է հարուցվել ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «քոռ խոզ» անվանելու համար. Կոչուբաեւ

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը բարձրաձայնում է վիրավորանքի մի նոր քրեական գործի մասին։ Նա, մասնավորապես ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քոռ խոզը քրեական գործի առարկա

Օրերս քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «քոռ խոզ» անվանելու համար:

ՀՀ ոստիկանությունը հեռախոսակապ է ունեցել Ալեքսանյանի հետ և ճշտել արդյո՞ք վիրավորվում է, որ իրեն քոռ խոզ են անվանում, իսկ Ալեքսանյանը հայտնել է, որ՝ այո, վիրավորվում է, որ իրեն քոռ խոզ են անվանում, արդյունքում հարուցվել է քրեական գործ և քննվելու է իրավական այն հարցը, թե Ալեքսանյանին քոռ խոզ անվանելը վիրավորական է, կարծիք է, իրողություն, ինչպես նաև պարզման ենթակա այլ հանգանանքներ:

Արմեն Ասատրյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել, սակայն հաշվի առնելով «քոռ խոզ» արտահայտության կրողին, կարծում եմ, որ մեղադրանք անպայման կլինի»։

  • Կիսվել: