ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քրեակատարողական ծառայության պետը ներկայացրել է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատարին

Քրեակատարողական ծառայության պետը ներկայացրել է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատարին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը հունվարի 30-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին է ներկայացրել հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Հեղինե Մարտիրոսյանին։

Ամբակում Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հիմնարկի նախկին պետ Գևորգ Հովհաննիսյանին կատարված աշխատանքի համար՝ վստահություն հայտնելով, որ Ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետի նոր պաշտոնում վերջինս կշարունակի նույն ջանասիրությամբ և նվիրումով կատարել իր առջև դրված խնդիրները։

Ծառայության պետը շնորհավորել է Հեղինե Մարտիրոսյանին նշանակման կապակցությամբ և իր խոսքում չափազանց կարևորել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի աշխատանքներն առ այն, որ այնտեղ պահվում են կանայք և անչափահասներ, և այդ համատեքստում հատկապես «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին։

Հեղինե Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել համակարգում իր երկարամյա աշխատանքը գնահատելու և ավելի պատասխանատու պաշտոնում նշանակելու համար։ Գևորգ Հովհաննիսյանն էլ իր հերթին հավաստիացրել է, որ կշարունակի ծառայել նույն եռանդով։

Возможно, это изображение 5 человек и текст

Возможно, это изображение 5 человек и текст

Возможно, это изображение 7 человек, люди учатся, стол и текст

  • Կիսվել: