հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քրեական ենթամշակույթին առնչվող հանցատեսակներով 2021 թ. ընթացքում արձանագրվել է 14 դեպք

Քրեական ենթամշակույթին առնչվող հանցատեսակներով 2021 թ. ընթացքում արձանագրվել է 14 դեպք

Քրեական ենթամշակույթին առնչվող հանցատեսակներով 2021 թվականի ընթացքում արձանագրվել է 14 դեպք: 2020թ. արձանագրվել էր նման ևս 16 դեպք: Այս մասին հայտնում են դատախազությունից:

Քրեական ենթամշակույթից բխող արարքների քրեականացումից ի վեր նշված հոդվածներով դատարան է ուղարկվել 6 քրեական գործ 30 անձի վերաբերյալ, որոնցից 4-ով ամբաստանվում են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձինք՝ այսպես կոչված օրենքով գողեր: 

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝  2021թ.  արդյունքերով պայմանավորված՝ այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությանը: 

  • Կիսվել: