կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու վերաբերյալ գործով ձերբակալված Գագիկ Սարգսյանը կալանավորվեց

ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու վերաբերյալ գործով ձերբակալված Գագիկ Սարգսյանը կալանավորվեց

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով ձերբակալված դաշնակցական Գագիկ Սարգսյանը կալանավորվեց։

Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Վահե Եփրիկյանը։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մասնակիորեն բավարարեց քննիչի միջնորդությունը` մեկ ամսով կալանավորելով առանձնապես ծանր հանցանքի`ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող պաշտպանյալիս` Գագիկ Սարգսյանին»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:

Եփրիկյանը պատրաստվում է բողոքարկել որոշումը, նա վստահ է` Գագիկ Սարգսյանը շուտով կլինի ազատության մեջ։

Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Գագիկ Սարգսյանը և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ահաբեկչություններ են կազմակերպել 2024 թ. փետրվարի 10-ին Երևան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում (ՔՊ–ական Գուրգեն Մելիքյանի տունը), իսկ 2024 թ. փետրվարի 20-ին Գյուլբենկյան 30/3 (ՔՊ–ական Գուրգեն Արսենյանի տունը) և Գյուլբենկյան 33 հասցեներում։

ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով (այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար) քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են:

  • Կիսվել: