չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազների միջնորդությունը մերժվեց

Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազների միջնորդությունը մերժվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազների ներկայացրած միջնորդությունը։

Դատախազները միջնորդել էին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։

Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

 

 

  • Կիսվել: